«Յուվենտուսը» կբողոքարկի Մորատայի կարմիր քարտը
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը բողոքարկում կներկայացնի Ա Սերիայի կարգապահական կոմիտե կապված թիմի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի ստացած կարմիր քարտի հետ:
Corriere di Torino-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» կարծում է, որ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բենևենտոյի» հետ խաղում մրցավարները սխալ որոշում են ընդունել՝ Մորատային հեռացնելով խաղադաշտից:
Եթե «Յուվենտուսի» բողոքարկումը մերժվի, ապա Մորատան բաց կթողնի թուրինյան դերբին, նաև «Ջենոայի» հետ արտագնա հանդիպումը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մորատան մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: