Իսպանիայում հաշվել են, թե քանի զբոսաշրջիկ են կորցրել համավարակի պատճառով
Իսպանիայում զբոսաշրջիկների հոսքի անկումը տարվա սկզբից մինչև հոկտեմբեր գերազանցել է 76 տոկոսը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ: Այդ են վկայում Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նոյեմբերին երկիր է ժամանել ավելի քան 1 մլն, տարեսկզբից ի վեր՝ 17,9 միլիոն զբոսաշրջիկ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է 74,7 միլիոն:
ԱՄՆ-ից ժամանող հյուրերի թիվը կրճատվել է 86,5 տոկոսով: Ամենից շատ Իսպանիա են այցելում ֆրանսիացիները. տարվա ընթացքում այցերը կրճատվել են մեկ երրորդով:
Տարեսկզբից ի վեր զբոսաշրջիկների միագումար ծախսերը կազմել են 18,6 մլրդ եվրո, մեկ տարի առաջ դրանք հասնում էին 82 մլրդ եվրոյի: Անձի հաշվով ծախսերը նույնպես նվազել են 23 տոկոսով՝ հասնելով օրական 845 եվրոյի:
Անցյալ տարի Իսպանիա էր ժամանել գրեթե 84 մլն զբոսաշրջիկ (երկրորդ տեղն է աշխարհում Ֆրանսիայից հետո): 2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, զբոսաշրջիկների հոսքի անկումը ապրիլին և մայիսին եղել է 100 %, հունիսին՝ 97,7 %:
ԵՄ-ի կազմի մեջ չմտնող մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանող հյուրերի համար Իսպանիայի սահմանները փակ են մարտ ամսից: