ՈւԵՖԱ-ն լուրջ փոփոխության կենթարկի Չեմպիոնների լիգայի ձևաչափը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշում է ընդունել լուրջ փոփոխության ենթարկել Չեմպիոնների լիգայի մրցաշարի անցկացման ձևաչափը, տեղեկացնում է The Telegraph-ը:
ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգան կանցկացնի նոր՝ «շվեյցարական ձևաչափով», ինչն իրենից ենթադրում է, որ կարգով ավելի բարձր ակումբներն ավելի քիչ հանդիպումներ կանցկացնեն թույլ թիմերի հետ, փոխարենը ավելի շատ հանդիպումներ տեղի կունենան ուժեղ թիմերի միջև:
Նոր ձևաչափում յուրաքանչյուր ակումբ խմբային փուլում կանցկացնի 10 հանդիպում (մրցակիցները կորոշվեն վիճակահանությամբ), լավագույն 16 թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ: Մրցաշարային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրած թիմը կխաղա 16-րդ տեղով, երկրորդը ՝ 15-րդ և այլն: Այս համակարգը օգտագործվում է NBA- ի փլեյ-օֆֆում:
17-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ:
Դեռևս հայտնի չէ, թե որ թվականից ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի մրցաշարը կանցկացնի նոր ձևաչափով: