Մյուլերն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն 10 ռմբարկուների թվում
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:
Չեպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում 31-ամյա Մյուլերը խփեց իր թիմի միակ գոլը՝ դառնալով մրցաշարի պատմության 10-րդ լավագույն ռմբարկուն՝ 47 գոլով:
Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 131 գոլով, երկրորդ տեղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 128 գոլով, իսկ երրորդ տեղում՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 71 գոլով:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» A խմբում 1:1 հաշվով ավարտեց Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը: