ԵՄ-ն ցանկանում է, որ Բայդենը օգնի Մոսկվային հակազդելուն և Բելառուսում իշխանափոխությանը
Եվրամիությունը հույս է դնում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի համագործակցության վրա՝ աշխարհում ժողովրդավարությունը խթանելու, Ռուսաստանին հակազդելու և Բելառուսի կառավարությունը փոխելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարությանը, որն արվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ ընտրություններից հետո նոր հարաբերությունների վերաբերյալ ԵՀ հանդիպման ժամանակ:
Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի հետ կապված տրանսատլանտյան համագործակցությունը առանցքային է մնալու, մասնավորապես միջազգային իրավունքի պահպանման, տարածքային ամբողջականության և արևելյան գործընկերների էներգետիկ անվտանգության պահպանման հարցում:
Բացի դռանից, ԵՀ-ն նշել է, որ Ուկրաինան առաջնային գործընկեր է, և Վաշինգտոնի աջակցությունը կենսական նշանակություն ունի «անվտանգության ամրապնդման ու բարեփոխումների համատեղ հավակնոտ ծրագրի համար»:
«Բելառուսում մենք պատրաստ ենք ուժեղացնել աջակցությունը խաղաղ ժողովրդավարական իշխանության փոխանցմանը <…> Եվ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ունեն ընդհանուր հետաքրքրություն աշխարհում ժողովրդավարության ամրապնդման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: