Աֆղանստանի իշխանությունները և «Թալիբանը» ձեռնամուխ են լինում բանակցությունների օրակարգի քննարկմանը
Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն ավարտել են ընթացակարգային հարցերը և ձեռնամուխ են լինում անմիջականորեն Աֆղանստանում խաղաղության վերականգնման շուրջ բանակցությունների օրակարգի քննարկմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1 TV հեռուստաալիքը: Ինչպես նշել է Աֆղանստանի իշխանությունների պատվիրակության անդամ Նադեր Նադերին, «ավարտված է ընթացակարգային հարցերի քննարկման գործընթացը, կողմերը ձեռնամուխ են լինում (ուղղակի) բանակցությունների օրակարգի քննարկմանը»: