Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Պլոտնիկովը
72 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Պլոտնիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկիի խոսքերը։
«Մինչ այդ մեկ շաբաթ միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին»,- հայտնել է նա։ Առայժմ հայտնի չեն որտեղ եւ երբ են հրաժեշտ տալու դերասանին։
Պլոտնիկովը հանդիսատեսին հիշվել է «Շան սիրտը» ֆիլմում բժիշկ Բորմենտալի դերով։