Վլադիմիր Պուտինի ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ (Տեսանյութ)
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունն անհանգիստ է եղել, դա վերաբերում է Բելառուսին, Ղրղզստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքում իրավիճակն առանց խնդիրների չի ընթացել եւ ընդհանուր առմամբ անհանգիստ է եղել: Նկատի ունեմ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված զինված հակամարտությունը ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որը բախվել է ներսից աննախադեպ ճնշման, նկատի ունեմ նաեւ ներքաղաքական իրավիճակը Ղրղզստանում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, այն հետևողականորեն իրականացվում է, շփման գծում կան խաղաղապահներ, ասել է Պուտինը:
«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Պուտինը նշել է, որ բոլորին լավ հայտնի է, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթացը սկսելու համար:
«Ընդ որում, մենք հետեւել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես` դրա համանախագահների Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին»,- հավելել է Պուտինը: