Մեծ Բրիտանիայում համապետական կարանտինն ավարտվել է, բայց կգործեն տեղային սահմանափակումներ, քանի որ վարակի տարածման ռիսկը պահպանվում է
Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 5-ից սահմանված համապետական կարանտինը դեկտեմբերի 1-ին ավարտվում է. փոխարենը տեղային սահմանափակումների եռաստիճան համակարգ է ներդրվելու, ինչը կառավարության և Բորիս Ջոնսոնի նկատմամբ սուր քննադատությունների պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, խանութները, ռեստորանները, սրճարանները, մարզասրահներն ու ժամանցի տարատեսակ վայրերը վերաբացվելու են երկրի ողջ տարածքում:
Փորձագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի դեմ համընդհանուր թեստավորման մեկնարկից հետո համաճարակային իրավիճակում բեկում կնկատվի, բայց առայժմ որևէ պատվաստանյութ դեռ հավանությա չի արժանացել:
Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակային իրավիճակի կտրուկ սրման ռիսկի պահպանումը, կառավարությունը սահմանափակումների էլ ավելի վերացման գնալ չի կարող:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդում է, որ նոր սահմանված սահմանափակումների հնարավոր բացասական ազդեցությունը տնտեսության վրա այս պահին դեռ գնահատել հնարավոր չէ: