Անթույլատրելի ճանապարհ. Ինչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անթույլատրելի է համարում աշխարհաքաղաքական նպատակներով ճանապարհների կառուցումը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհը կառուցվում է ոչ այնքան Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնելու, այլ Թուրքիան Ադրբեջանի, նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու համար:
Իսկ իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, պետք է թույլ չտա այդ ճանապարհի կառուցումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: