«Ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգեւորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել. ես սխալվել եմ». Քրիստ Մանարյան
«Իմ ընկերներ, ներկա ու նախկին, ինձ ճանաչող ու չճնաչող մարդիկ, ես հասկացա, որ անգամ համաժողովրդական ոգեւորություն ու խանդավառություն կիսելիս հնարավոր ա սխալվել: Ես սխալվել եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան եւ դրամատուրգ Քրիստ Մանարյանը:
«Ներողամտություն հայցելը թվում ա ինքնախաբեություն, թող անսխալականներն ինձ չներեն: Որակավորումներն ու վիրավորանքներն էլ թող մնան հնչեցնողների խղճին: Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը»,-հավելել է նա: