ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում լսումներ կկայանան․ օրակարգում «պարտության սիմվոլ Փաշինյանի հեռացման, նոր վարչապետ ընտրելու և պրոֆեսիոնալ անցումային կառավարություն ձևավորելու» հարցն է լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների նախագիծն է, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզը։
Ըստ ԼՀԿ-ի պլանի՝ «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն», ապա ամիսներ անց անցկացվում է խորհրդարանական արտահերթ ընտրություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: