58-ամյա Էվանդեր Հոլիֆիլդը ռինգ է վերադառնում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը կմենամարտի 56-ամյա բրիտանացի Գլեն Մաքրորիի հետ: Աշխարհի նախկին չեմպիոն Մաքրորին հայտնել է, որ 58-ամյա ամերիկացու հետ մենամարտի վերաբերյալ պայմանավորվել է հեռախոսազրույցում:
«Օրերս հեռախոսազրույց եմ ունեցել Հոլիֆիլդի հետ, և նա ասաց, որ պատրաստ է մենամարտել ինձ հետ: Էվանդերն ինձանից փախչել է 30 տարի, իսկ հիմա վերջապես քաջություն է հավաքել: Կարծում եմ՝ մենամարտը տեղի կունենա ապրիլին»,- Գլեն Մաքրորիի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:
Հիշեցնենք, որ Էվանդեր Հոլիֆիլդը նախորդ մենամարտն անցկացրել է 2011 թվականին: