Անճանաչելի Քսենիա Սոբչակը շանսոն է երգում (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleՔսենիա Սոբչակը հանկարծակի ցնցել է համացանցը: Հեռուստահաղորդավարուհին շանսոն ոճում երգ է ձայնագրել և նկարահանել տեսահոլովակ:
Սոբչակն իր երկրպագուներին է ներկայացել Օքսանա Սևեռ մականունով: Ռուսական հեռուսատատեսության ամենահամարձակ շիկահեր աստղը շանսոնի լավագույն ավանդույթներով տեսահոլովակը տեղադրել է սոցցանցում: Իհարկե, Սոբչակն այդ ամենը ներկայացրել է սարկազմի մեծ չափաբաժնով:
«Եվ այսպես՝ դիմավորեք Օքսանա Սևեռ, «Հարազատիս»: Ես վերցրել եմ վատագույնը լավագույններից»,-իր ստեղծագործության մասին ասել է Սոբչակը: