Pfizer-ը և BioNTech-ը դիմել են ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գրանցման համար
Pfizer-ը և BioNTech-ը դիմել են ԵՄ-ում իրենց կորոնավիրուսային պատվաստանյութերը գրանցելու համար: Այս մասին հայտարարվել է արտադրողների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ եթե Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատի հայտը, ապա այս տարի Եվրոպայում կարող է օգտագործվել BNT162b2 պատվաստանյութը:
Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունները պատրաստվում են նաև Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում և աշխարհի այլ երկրներում պատվաստանյութը օգտագործելու համար թույլտվություն ստանալու հայտ ներկայացնել: Նրանք արդեն դիմել էին ԱՄՆ-ում գրանցվելու համար հոկտեմբեր ամսվա սկզբին: