ՌԴ-ի 24 տարածաշրջաններում շարունակվել է COVID-19-ով հիվանդացության աճը
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճի տեմպերը կայունանում են, սակայն տարածաշրջաններում իրադրությունը տարբեր Է: Այդ մասին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
COVID-19-ով հիվանդացության աճը շարունակվում Է ՌԴ-ի 24 սուբյեկտներում, ասել Է նա՝ ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի կոորդինացիոն խորհրդի նախագահությունում:
«Ընթանում Է աճի տեմպերի դանդաղում, սակայն հիվանդացության օրական միջին ցուցանիշը շատ տարբեր Է Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներում… Այսօրվա դրությամբ կայունացման փուլում գտնվում Է 58 սուբյեկտ, դանդաղման աճի փուլում՝ երեք, շարունակվող աճի փուլում՝ 24 սուբյեկտ»,-ճշտել Է Պոպովան:
Նա նշել Է, որ ՌԴ-ի բնակչության տարիքային կառուցվածքի մեջ, որտեղ արտահայտված Է հիվանդացածների աճի առավել մեծ տեմպը, մտնում են 30-ից մինչեւ 49 եւ 50-ից մինչեւ 64 տարեկանները:
Պոպովան ճշտել Է, որ հիմնականում դա աշխատող բնակչությունն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: