ԵՄ-ն 2014 թվականից ի վեր ավելի քան 16,5 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային
Եվրամիությունը 2014 թվականից ի վեր արդեն ընդհանուր առմամբ Ուկրաինային Է տրամադրել ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի Է այն օգնության փաթեթից, որը Եվրահանձնաժողովը խոստացել Էր 2014 թվականի մարտին: Այդ մասին ասված Է այդ երկրի հետ Ասոցիացման համաձայնագրի իրագործման մասին՝ դեկտեմբերի 1-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում:
«Եվրամիությունը Եվրոպայի ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ (նկատի են առնվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպայի ներդրումային բանկը – ծանոթ. խմբ.) 2014 թվականից ի վեր արդեն Ուկրաինայի համար մոբիլիզացրել Է ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի դրամաշորհներ եւ վարկեր, ինչն զգալիորեն գերազանցում Է այն օգնության ծավալը, որը 2014 թվականին խոստացվել Էր 11,175 միլիարդ եվրոյի չափով»,- ասված Է փաստաթղթում:
Այնտեղ տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրաինայում կենսամակարակի դինամիկայի մասին: Այդ փողը չի ներառում այն միջոցները, որոնք Ուկրաինան ստացել Է Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի շրջանակում:
Զեկույցում տվյալներ չեն բերված այդ շրջանում Ուկրանիայում կենսամակարդակի դինամիկայի մասին, բայց նշված Է, որ 2020 թվականի առաջին կեսին Ուկրաինայում միջին աշխատավարձներն իրական արտահայտությամբ աճել են 5 տոկոսով եւ հասել ամսական 350 եվրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: