Գերմանիայում արգելել են աջ ծայրահեղական «Գայլերի բրիգադ 44» խմբավորումը
Գերմանիան արգելել են ծայրահեղ աջ ծայրահեղական «Գայլերի բրիգադ 44» խմբավորումը, որը ծրագրում էր նացիստական պետություն ստեղծել, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանները խմբի անդամների բնակարանների խուզարկությունների ընթացքում աղեղնազեն, մաչետե, դանակներ եւ նացիստական խորհրդանիշներ են հայտնաբերել:
«Մեր երկրում տեղ չկա մի խմբի համար, որն ատելություն է սերմանում եւ նացիստական պետության վերականգնում է քարոզում»,- հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը:
Գայլերի բրիգադի անդամները բացահայտորեն երկրպագում են նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին եւ ձգտում են վերջ տալ ժողովրդավարական պետությանը` միաժամանակ ռասիզմ եւ հակասեմականություն քարոզելով, նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կառավարությունն արգելել է նաեւ խմբի սիմվոլիկան` 44 համարով երկու նռնակով գանգը: