Թուքիայում գրանցվել են մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով ռեկորդային թվով մահվան դեպքեր
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 31 219, մահացել է 188 մարդ։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ սրանք COVID-19-ը սկսվելուց ի վեր ամենաբարձր ցուցանիշներն են։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր կիրակի՝ 185 մահացած։
Երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Թուրքիայի մի շարք շրջաններում, այդ թվում Ստամբուլում, համավարակը հասել է երրորդ պիկին։ Վերջին 7 օրերին երկրում անընդհատ գրանցվել են հիվանդացողների եւ մահացողների թվի ռեկորդային օրական ցուցանիշներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։