«Մեր երեխեքը հոկտեմբերի 9-ից էդ անասունների մոտ են… հաց ուտելուց ու շնչելուց առաջ պարտավոր եք էս երեխեքին հետ բերելու համար ամեն ինչ անել». Սոնա Ռուբենյանի գրառումը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը հայ ռազմագերիների վերաբերյալ գրառում է կատարել։
Երգչուհին Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Էս երեխեքը, մեր երեխեքը հոկտեմբերի 9-ից էդ անասունների մոտ են: Համարյա երկու ամիս, հասկանո՞ւմ եք: Ոչ մի թուղթ, ոչ մի կոնկրետ ժամկետով պայմանավորվածություն չկա: Առաջնայինն ամեն օր արթնանալիս, հաց ուտելուց ու շնչելուց առաջ, պարտավոր եք էս երեխեքին հետ բերելու համար ամեն ինչ անել, ինչը ձեր պաշտոնական կարողությունների սահմաններում ու դրանցից դուրս է»: