«Արևիկ» ազգային պարկում տեսանկարահանող սարքերի օբյեկտիվում կովկասյան ընձառյուծ է հայտնվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» CR C2a(i);D: