Fox․ Թրամփի կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական Սքոթ Ատլասը ազատվել է իր պաշտոնից
Սթենֆորդի համալսարանին առընթեր Գուվերի ինստիտուտի աշխատակից Սքոթ Ատլասը հեռացել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ատլասի հայտարարությունը, որի հետ ծանոթացել են հեռուստաալիքի լրագրողները։
«Ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնից հրաժարական տալու մասին»,- նշել է Ատլասը հայտարարության մեջ։ Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ գործող նախագահին «ի բարօրություն ամերիկացի ժողովրդի աշխատելու» հնարավորության համար, ինչպես նաեւ նշել համավարակի դեմ պայքարի ջանքերը, որոնք ձեռնարկում է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբը, որի անդամն էր նաեւ ինքը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ատլասն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել աշխատանքային խմբի մյուս անդամների կողմից։ Նա, մասնավորապես, առճակատման մեջ էր մտել երկրի գլխավոր վարակաբանի՝ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի, ինչպես նաեւ Սպիտակ տան նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսի հետ։
Իր հայտարարության մեջ Ատլասը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը չի դանդաղեցնի համավարակի դեմ պայքարի պտույտը։ «Ես անկեղծորեն լավագույնն եմ մաղթում նոր թիմին երկիրը ներկայիս ճգնաժամից դուրս բերելու նրանց ճանապարհին»,- շեշտել է նա։