Իրանցի գիտնականը սպանվել է արբանյակով կառավարվող զենքով
Զենքը, որով սպանվել էր իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, կառավարվում էր արբանյակով։ Այս մասին հայտնում է Al Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով լրատվական աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ ֆիզիկոսի դեմ մահափորձում օգտագործվել է իսրայելական արտադրության զենք, որը կառավարել են արբանյակի միջոցով, փոխանցում է «Իզվեստիան»։
Fars գործակալության տեղեկություններով՝ գիտնականի վրա կրակել են 150 մետր հեռավորությամբ զենքից, որը տեղակայված էր Nissan ավտոմեքենայի վրա եւ ուներ հեռակառավարում։
Լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ զենքը, որը վերցրել են ահաբեկչական հարձակման վայրից, ունի իսրայելական ռազմական արդյունաբերության լոգոտիպ եւ դասակարգում։
Իրանի պաշտպանության նախարարության հետազոտությունների եւ ինովացիաների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել էր նոյեմբերի 27-ին կատարված հարձակման հետեւանքով։ Նրա վրա հարձակվել էին Թեհրան նահանգի Դամավանդ շրջանի Աբսարդ քաղաքում։ Նա մահացու վիրավորում էր ստացել պայթյունի եւ կրակոցների հետեւանքով։ Գիտնականից բացի, զոհվել էին եւս 3 կամ 4 մարդիկ։
Թեհրանը միջադեպը ահաբեկչական հարձակում է անվանել։ Երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է միջուկագետի սպանությանը Իսրայելի մասնակցության լուրջ վկայությունների մասին։