Մարադոնան մահվանից օրեր առաջ, ընկել է մահճակալից և վնասել գլուխը
Լեգենդար Դիեգո Մարադոնան մահվանից օրեր առաջ, ընկել է մահճակալից և վնասել է գլուխը: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստի նախկին կնոջ ՝ Վերոնիկա Օխեդիի ամուսինը:
«Դիեգոն մահվանից օրեր առաջ ընկավ մահճակալից և գլխի աջ հատվածում վնասվածք ստացավ, իսկ նրա հարազատները ոչ մի գործուն քայլի չդիմեցին:
Նրանք նույնիսկ բժշկական հետազոտության չտարան Դիեգոյին»,- Մարիո Բոդրիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ էր արձանագրվել և բժիշկներին չէր հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը: