Զարիֆը հայտարարել է, որ գիտնականի սպանությունը Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դավադրության արդյունքն է եղել
Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դավադրությունն ավարտվեց միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շտապ ուղևորությունները տարածաշրջան, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, այս ամենը խոսում են դավադրության մասին, որը, ցավոք, ուրբաթ օրը հանգեցրեց ահաբեկչության և երկրի ականավոր ներկայացուցիչներից մեկի մահվան», – մեջբերում է նրան երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Զարիֆի խոսքերով, «Իրանի համարձակ ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հիմնադիրներն ու աջակիցները ձգտում են օգտագործել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վերջին օրերը, որպեսզի խաթարեն պատժամիջոցների վերացման համար ներկայիս նպաստավոր իրավիճակը»: