Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել․ այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։
Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա, որը, փա՜ռք Աստծո, ապաքինվել է ու շուտով հիվանդանոցից դուրս է գրվելու։
Այս պատերազմում ընդհանրապես ներսից ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել, այնպիսի բաներ, որ անգամ թուրքական բայրաքթարները չէին կարող անել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: