Մարալիկում երեխա չի ծնվի՝ ծննդատունը լուծարվում է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունը որոշել է, այնուամենայնիվ, լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը՝ պատճառաբանելով, որ այն թերծանրաբեռնված է և ապահովված չէ համապատասխան մասնագետներով:
Դրա փոխարեն կստեղծվի պոլիկլինիկական ցերեկային ստացիոնար՝ բուժման 2 պալատով և շտապօգնության ծառայություն:
Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները տևական ժամանակ պայքարում էին նման բան թույլ չտալու համար, բայց կառավարությունն անդրդվելի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: