Cadena SER. «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի աշխատանքից
Մադրիդի «Ռեալում» դժգոհություն է հասունանում թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դեմ, տեղեկացնում է Cadena SER-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի կատարած աշխատանքից և կարծում են, որ նա այլևս չի կարողանում ղեկավարել թիմը:
Եթե «Ռեալը» շարունակի անհաջող մրցելույթները, ապա Արքայական ակումբի ղեկավարությունը կքննարկի նրան պաշտոնանկ անելու հնարավորությունը:
Նշենք, որ Լա Լիգայի 10-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: