«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել Էվանսին
Անգլիական «Լեսթերի» և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջոնի Էվանսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Transfermarkt-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի պաշտպանությունը և դիտարկում է Էվանսին վերադարձնելու հնարավորությունը:
32-ամյա Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2006-2015 թվականներին:
Էվանսը «Լեսթեր» է տեղափոխվել 2018 թվականին: