ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է ընդլայնել դաշինքի ներկայությունը Սև ծովում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է ընդլայնել դաշինքի ներկայությունը Սև ծովում՝ գրում է RIA Novosti-ն։
«Մենք պետք է էլ ավելի ամրապնդենք մեր ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա հստակեցրել է, որ չորեքշաբթի, դեկտեմբերի 2-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի նախարարները կանցկացնեն տեսակոնֆերանս, որտեղ նրանք կքննարկեն դաշինքի գործունեությունը Սև ծովում:
Ստոլտենբերգը շեշտել է, որ Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական առումով կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: