Սպիտակ տանը կատու կբնակվի
Սպիտակ տանը կատու բնակություն կհաստատի. նրան կբերեն Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը եւ նրա տիկին Ջիլը, գրում է The New York Times-ը:
Բացի այդ, քաղաքական գործիչը որոշել է նստավայր բերել իր երկու շներին` Մայոր եւ Չեմպիոն անուններով գերմանացի հովվաշներին: Սպիտակ տանն առաջին անգամ կատու կհայտնվի վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում. վերջին անգամ Սպիտակ տանը 2001-009 թվականներին ապրել էր նախկին նախագահ Ջորջ Բուշի շունը: Ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չեր ցանկացել կենդանիներ պահել իր նստավայրում:
Բայդենը եւ նրա տիկինը` Ջիլը երկու գերմանական հովվաշուն ունեն: