Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ-ի նիստին կոչ է արել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ձևավորել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԽՎ ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի վեհաժողովի լիագումար նիստին կոչ է արել անել ամեն ինչ` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձևավորելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նաեւ անհրաժեշտ է ամեն ինչ անել Հավաքական անվտանգության խորհրդի` ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ կազմելու մասին որոշման իրականացման համար»,- ասել է Վոլոդինը նիստի ընթացքում, որն ընթանում է տեսակոնֆերանսի միջոցով: Ըստ նրա` «դա չափազանց կարեւոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ կարողությունների զարգացման հետ կապված առաջնահերթության իրականացման համար»:
Վոլոդինը շեշտել է, որ եթե այդպիսի ցուցակ լինի, ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները կկարողանան «իրենց փոխգործակցությունը բոլորովին նոր որակական մակարդակի հասցնել»: Դա կօգնի վերացնել օրենսդրական բացերը, երբ ՀԱՊԿ մի երկրում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունը կարող է օրինականորեն գոյություն ունենալ մեկ այլ երկրում, եզրափակել է խորհրդարանականը: