Երուսաղեմում 9-ամյա տղան 3000 տարվա վաղեմության եզակի ոսկյա զարդ է գտել (լուսանկարներ)
Երուսաղեմում իննամյա Բինյամին Միլտը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա փոքրիկ ոսկե զարդ է գտել, որը 3000 տարվա վաղեմություն ունի: Այս մասին հայտնում է Temple Mount Sifting Project կայքը։
Զարդն ունի չորս շերտ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է միմյանց ծաղկի տեսքով ամրացված փոքրիկ ոսկե ուլունքներից: Ընդ որում, ուլունքները լավ են պահպանվել։ Նշվում է, որ սկզբում հնագետը, որին ցույց են տվել գտածոն, նույնիսկ կարծել է, որ այն ժամանակակից առարկա է։
Պարզվել է, որ զարդը ստեղծվել է Երուսաղեմի առաջին տաճարի ժամանակներում (Սողոմոնի տաճար, գոյություն է ունեցել մ.թ. ա. 950-586թթ.)։
Գիտնականները նշում են, որ այդ ժամանակաշրջանի ոսկյա իրերը չափազանց եզակի արտեֆակտեր են, քանի որ այդ ժամանակ ոսկին իր մեջ ներառում էր արծաթի զգալի խառնուրդներ։