25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հայտնել են, որ մոտ 25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյուն է մտել Սիրիայի տարածք:
Ինչպես հաղորդում է կենտրոնի կայքը, շարասյունը ռազմական և տեխնիկական նշանակության պարագաներ է տեղափոխել: Մեքենաներին սահմանը հատելիս նկատել են կիրակի՝ օրվա առաջին կեսին:
Թուրքական ուժերը Սիրիա են մտել հյուսիսային Իդլիբ նահանգի հետ սահմանից՝ շարժվելով դեպի «ապաէսկալացիոն գոտում» տեղակայված իրենց դիտակետեր:
Թուրքական ուժերի կազմը հյուսիսարևմտյան Սիրիայում շարունակում է համալրվել: «Ապաէսկալացիոն գոտու» ստեղծման և հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո թուրքական զորախմբի թվաքանակը հասել է 7 515-ի:
Նշվում է, որ փետրվարի 2-ից մինչ օրս դիտորդական կենտրոնի ակտիվիստներն արձանագրել են ավելի քան 10 850 բեռնատարի և ռազմատեխնիկայի մուտքն Իդլիբի ապա- էսկալացիոն գոտի: