Հարի Փոթերի աստղը կմարմնավորի Ֆրեդի Մերկուրիին (լուսանկարներ)
Ինչպես հայտնում է "Вести ФМ"-ը, Դենիել Ռեդկլիֆը խաղալու է Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի դերը: Բրիտանացի 24-ամյա դերասանին, ով ավելի հայտնի է որպես Հարի Փոթերի դերակատար, առաջարկել են նկարահանվել երգչի կենսագրական ֆիլմում: Ավելի վաղ նշվում էր, որ երգչին կմարմնավորի կատակերգու Սաշա Բարոն Կոենը, սակայն նա հետագայում հրաժարվել է:
Ֆիլմի նկարահանումները պլանավորված էին դեռևս 2010 թ, սակայն ինչ-որ առաջացած խնդիրների հետևանքով նկարահանումները հետաձգվել էին: