Մտավորականները նամակը հանձնեցին ՌԴ դեսպանատուն. հետագա քայլերի մասին կտեղեկացնեն (լուսանկարներ)
Մտավորականները իրենց նամակը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ կընթերցվի նամակը և հույս ունեն որ կստանան պատասխան:
«Պետք է շարունակել երթը մյուս դեսպանատները, ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատները՝ ԱՄՆ , Ֆրանսիա և կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով, այդ թվում Անգլիայի և Չինաստանի դեսպանատները կայցելենք»,-հայտնեց Հրանտ Թոխատյանը՝ տեղեկացնելով, որ այսօրվա երթը այսքանով ավարտվեց երթը:
Հրանտ Թոխատյանը նշեց, որ խնդրել են, որ անհետ կորածների և գերիների նկարները չլինեն, որ չվնասեն գործընթացին: «Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի»,-ասաց նա: Նա հիմարություն, թշնամություն համարեց եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ:
Ռուբեն Մխիթարյանը ամփոփելով երթը ասաց, որ հետագա գործողությունների պլանը կտեղեկացնեն և առաջարկեց այսօրվա երթը ավարտել ծափերով, որպեսզի հասնի տղաներին, որտեղ էլ նրանք լինեն:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ մեկը ինֆորմացիա ունի ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցում, դա Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբ է, և նրանք կազմում եմ ցուցակներ: «Եթե ունեք ինչ-որ ինֆորմացիա դիմեք իրենց»,-ասաց նա:
Լուսանկարները՝ Tert.am