Ու՞մ է նվերներ մատուցում Դիմա Բիլանը
Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը նվերներ է գնել իր սանիկի համար: Նա հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի որդու քավորն է: Այդ նորությամբ երգիչը կիսվել է իր միկրոբլոգում. «Իմ սանիկին մոդայիկ իրեր եմ նվիրել»: Նկարում երեխան բավականին գոհ տեսք ունի, սակայն երեխան չի կարող ենթադրել, որ բրենդային հագուստներ է կրում: Բիլանը երեխային նվիրել է "Christian Dior", "Burberry" և "Gucci"-ի ֆիրմայի հագուստներ: Երեխայի ծնողները խոստովանել են, որ քավորը երեխային շատ է երես տալիս: