«Հողատու» Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին չհետևելու ֆլեշմոբ. 48 ժամում հետևորդների թիվը նվազել է 72 հազարով
Սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել. օգտատերերը կոչ են անում չհետևել «հողատու» Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջին: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Էջի փոխանցմամբ, 48 ժամում ՀՀ վարչապետի էջի հետևորդների թիվը նվազել է շուրջ 72.000-ով:
Նշենք նաև, որ զուգահեռաբար Փաշինյանն ինքն էլ է սկսել արգելափակել իր համար անցանկալի մեկնաբանություն գրող օգտատերերին:
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: