«Բենևենտո» - «Յուվենտուս»՝ 1:1
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Բենևենտոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց իտալացի պաշտպան Գաետանո Լետիցիան:
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ 17 միավորով 5-րդ տեղում է, «Բենևենտոն» ունի 10 միավոր և 12-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Բենևենտո» - «Յուվենտուս»՝ 1:1
Գաետանո Լետիցիա, 45+3 - Ալվարո Մորատա, 21