Բեռլինում խաբեբաները փորձել են տուգանել անցորդներին՝ կարանտինը չպահպանելու համար
Բեռլինում բերման են ենթարկել երկու խաբեբաների, ովքեր փորձել են տուգանել անցորդներին՝ կարանտինը չպահպանելու համար: Այս մասին նշված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ խաբեբաները Մաուերպարկում մոտեցել են երկու տղամարդու և ներկայացել որպես կարանտին հարկադրող ոստիկանություն: Նրանք պահանջել են վճարել հազար եվրո, խուզարկել են անցորդներից մեկին: Տղամարդիկ դիմել են ոստիկանություն, հանցագործները բերման են ենթարկվել: