«Ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է. մեր զավակների կյանքն է վտանգված». Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը նոր գրառում է կատարել՝ ուշադրություն հրավիրելով հայ ռազմագերիների վերադարձի խնդրի վրա։
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացրել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռեւս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։
Համացանցում տեղադրված նյութերից պարզ երեւում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝ անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ...»,- գրել է Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն, ամեն կերպ խոչնդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը։
«Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։ Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է։ Մեր զավակների կյանքն է վտանգված։
Վաղը՝ նոյեմբերի 29-ին, խաղաղ երթ է կազմակերպվում Երեւանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։ Միացեք մեզ»,- Facebook-յան էջում գրել է նա։