Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել
Սև հագուստով մարդկանց ամբոխը անկարգություններ է հրահրել Փարիզում ցույցերի ժամանակ՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
Նախ նրանք սկսել են վիրավորական կարգախոսներ բղավել ոստիկանության դեմ, իսկ հետո շշեր ու հրավառություն են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Նաև հրկիզել են աղբը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույց է ընթանում ընդդեմ Համաշխարհային անվտանգության օրինագծի 24-րդ հոդվածի:
Ֆրանսիայում վերջերս ընդունված նոր գլոբալ անվտանգության օրենքի համաձայն ՝ աշխատանքի ընթացքում ոստիկանության աշխատակիցներին նկարահանելն արգելվում է: Այն սպառնում է քրեական գործ և խոշոր տուգանք՝ 45 հազար եվրո: