ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի հերթական ռեկորդն է գրանցել
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է ավելի քան 205 հազար վարակակիր, ինչը համաճարակի սկզբից ի վեր դարձել է նոր հակառեկորդ: Այս մասին տվյալներ է տրամադրում ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանը:
Այսպիսով, ըստ փորձագետների, մինչև նոյեմբերի 28-ը երկրում COVID-19- ը հայտնաբերվել է ևս 205,557 մարդու մոտ: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 13,092,661-ի:
Մինչ օրս վարակի զոհ են դարձել 264 866 ամերիկացիներ, նրանցից 1404-ը մահացել են վերջին մեկ օրվա ընթացքում: