Կորոնավիրուսի ախտորոշման որքա՞ն թեստ է անհրաժեշտ կատարել ճշգրիտ արդյունք ստանալու համար
Առավելագույն ճշգրիտ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է երեք անգամ հանձնել կորոնավիրուսի ախտորոշման անալիզ, պնդում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC) մասնագետները։
Ճանապարհորդները կորոնավիրուսի որոշման առաջին հետազոտությունը պետք է կատարեն ուղեւորությունից մեկ-երկու օր առաջ, երկրորդը՝ մինչեւ վերադառնալը երկու-երեք օր առաջ, իսկ վերջինը՝ հայրենիք վերադառնալուց հետո շուրջ հինգ օր անց։ CDC ներկայացուցիչների կարծիքով՝ այս կերպ կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու հնարավորություն կա։
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս ժամանելուն պես մեկ շաբաթ հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին, նույնիսկ եթե թեստի արդյունքը բացասական է եղել։
«Այս տարի տոները նշելու ամենաանվտանգ եղանակը տանը ձեր ընտանիքի հետ նշելն է»,- ասել է բժիշկ Էրին Զաուբեր-Շացը։