«Վարձկանների մշտական ներկայությունն ապակայունացնելու է ադրբեջանա-իրանական եւ ադրեբաջանա-հայկական սահմանը». Սերժ Թանկյան
«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետեւում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Երաժիշտն այս անգամ անդրադարձել է սիրիացի վարձականների խնդրին։ «Այս վարձկանների մշտական ներկայությունն ապակայունացնելու է ադրբեջանա-իրանական եւ ադրեբաջանա-հայկական սահմանը։ Ռուսաստանը պետք է Թուրքիային հորդորի դուրս բերել իր աղբը»,- Twitter-ում գրել է Թանկյանը։