Թեհրանը ստեղծված իրավիճակում իր շահերի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանության մասին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Տախտ-Ռավանչին ուրբաթ ուղերձ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կապված միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Տախտ-Ռավանչին իր նամակում հայտարարել է ստեղծված իրավիճակում սեփական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Թեհրանի իրավունքի մասին:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ֆահրիզադեի սպանության մեջ դիտարկվում են «լուրջ նշաններ, որոնք մատնացույց են անում Իսրայելի պատասխանատվությունը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ը ուրբաթ իրանցի ֆիզիկոս, գիտնական Մոհզեն Ֆահրիզադեի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել: