«Բարսելոնայի» ֆուտբոլիստների ընդհանուր աշխատավարձը կրճատվել է 122 միլիոն եվրո
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդունել են աշխատավարձի կրճատումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Դրա շնորհիվ կատալոնական թիմը այս մրցաշրջանում կտնտեսի 122 միլիոն եվրո։
Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» հույս ունի աշխատավարձի կրճատման շնորհիվ տարեկան ծախսը կրճատել 190 միլիոն եվրոյով։
2020թ․ հունիսին «Բարսելոնայի» պարտքը 488 միլիոն եվրո էր։