«Ինտերի» նախագահը՝ Անտոնիո Կոնտեի հնարավոր հրաժարականի մասին
Միլանի «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը մեկնաբանել է տեղեկություններոը, որ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մինչեւ հունվար պաշտոնանկ կարվի։
«Կոնտեին մենք ընտրել ենք՝ հիմնվելով նրա պրոֆեսիոնալ եւ մարդկային որակների հիման վրա։ Նա պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո դարձավ առաջատար։ Ֆուտբոլիստներն ամիջապես դրսեւորեցին մեծ եռանդ Կոնտեի ղեկավարությամբ։
Մենք գրավեցինք երկրորդ տեղը Իտալիայի առաջնությունում եւ երրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Ինտերը» 10 տարում առաջին անգամ հանդես եկավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում։ Հենց այս մակարդակում պետք է խաղա մեր թիմը։
Կշարունակենք հետեւել մեր ծրագրին։ Քանի որ տեսնում ենք դրական փոփոխություններ եւ աճ, կհասկանանք, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով»,- «Ինտերի» նախագահի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի չորս տուրում վաստակել է 2 միավոր եւ մեծ է հավանականությունը, որ դուրս չի գա փլեյ-օֆֆ։
Իտալիայի առաջնությունում «Ինտերը» 8 խաղից հետո 15 միավորով 5-րդ տեղում է։