Մոուրինյո․ «Չելսին» հրաշալի կազմ ունի, բայց մենք կձգտենք հաղթել
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոն խոսել է «Չելսիի» հետ առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Անգլիայի առաջնության 10-րդ տուրում։
«Մենք ամեն հաջորդ խաղում հավակնում ենք միայն հաղթանակի։ Մրցաշարային աղյուսակում դիրքը, մրցակիցը էական չէ։
«Չելսին» ունի հրաշալի կազմ, բայց մենք կձգտենք հաղթանակի։ Չեմ անհանգստանում, թե ով է խաղալու մեր դեմ, քանի որ բոլորն էլ գերազանց ֆուտբոլիստներ են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։