Facebook-ը 2021 թվականի սկզբին կգործարկի Libra կրիպտոարժույթը. FT
Facebook ընկերությունը մտադիր է հաջորդ տարվա հունվարին շրջանառության մեջ դնել Libra կրիպտոարժույթը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:
Նշվում է, որ կրիպտոարժույթը կհայտնվի շուկայում սահմանափակ ձևաչափով: Ավելի վաղ Facebook-ը ցանկանում էր թողարկել մի քանի տեսակի կրիպտոարժույթ, ինչպես նաև դրանցից «թվային զամբյուղ»:
Ըստ պարբերականի, նոր կրիպտոարժույթը կաջակցվի դոլարով: Libra-ի հայտնվելու ճշգրիտ ամսաթիվը կախված կլինի շվեյցարական ֆինանսական կարգավորողի հետ դրա համաձայնեցման ժամկետից:
Անցած տարվա հունիսին Facebook-ը հայտարարել էր, որ ակնկալում է թողարկել իր սեփական կրիպտոարժույթը: Նոր արժույթը գործելու է բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով՝ ապակենտրոնացված տվյալների բազայով, որի ինֆորմացիայի պահպանման սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին:
ԱՄՆ և այլ երկրների իշխանությունները մտահոգություն են հայտնել արժույթի հուսալիության վերաբերյալ: